Շաբաթ օրը Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի, մոտ 100 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ տեղեկացվել էր 8 զոհի և 60 վիրավորների մասին: Այնուհետև կառավարության աղբյուրները ճշտել էին, որ զոհերի թիվը հասել է 22-ի, տուժածներինը՝ 94-ի:
Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ: Ավելի վաղ NTV հեռուստաալիքի եթերում փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկը հայտարարել էր, որ պայթյունը իրականացրել է կին ահաբեկիչ-մահապարտը: Պայթյունի պատասխանատվությունը ահաբեկչական ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել:







































