Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը նշել է, որ կարիերան ավարտելուց հետո կկարոտի երկրպագուներին ու մրցումները:
«Կկարոտեմ երկրպագուներիս բազմությունը: Իհարկե, հարցազրույցները չեմ կարոտի: Օլիմպիադայի մեկնարկից մինչ այժմ շուրջ 500 հարցազրույց եմ տվել: Բայց ակնհայտ է, որ ինձ համար դժվար կլինի առանց մրցումների ու երկրպագուների:
Փոխանցավազքից առաջ տղաներին խնդրեցի չծանրաբեռնել ինձ: Նրանք արեցին դա, միաժամանակ հիանալի հանդես եկան»,- նշել է Բոլտը:







































