Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն օտար լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բացառում է քուրդ ապստամբների հետ խաղաղության բանակցությունների անցկացման հնարավորությունը:
«Ոչ, չկա խաղաղության նոր գործընթաց: Մենք մտադիր չենք երկխոսության մեջ մտնել ահաբեկչական կազմակերպության հետ»,- ասել է նա: Ընդգծվում է, որ Թուրքիայի վարչապետն այդ հայտարարությունն արել է Թուրքիայի արևելքում ու հարավ-արևելքում տեղի ունեցած վերջին պայթյուններից հետո:
Վանում, Էլյազըղում ու Բիթլիսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով Թուրքիայում զոհվել էր 12 և վիրավորվել է 297 մարդ:











































