Ազատության հրապարակում, Նախորհրդարանի հանրահավաքի ընթացքում նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը հանկարծակի կոչ է արել հավաքվածներին շարժվել դեպի Փակ շուկա: Սակայն ոստիկանները անմիջապես սկսել են փակել Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհները: Երթի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն է սկսվել:
Հանրահավաքի մասնակիցների մի մասին հաջողվել է շարժվել դեպի Փակ շուկա: Իսկ մյուս մասը սկսել է բանակցել գնդապետ Վալերի Օսիպյանի հետ:
Մանրամասները տեսանյութում









































