Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ին կոչ է արել արագացնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման գործընթացը, որը, թուրքական իշխանությունների կարծիքով, կազմակերպել է հուլիսի 15-ին երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը։
Յըլդըրըմը Ստամբուլում օտար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. Թուրքիան ու ԱՄՆ-ը ունեն արտահանձնման վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, ինչի համար էլ արտահաձնման գործընթացը չպետք է ձգձգվի:
«Մենք ցանկանում ենք արագացնել գործընթացը. այդ մարդը հեղաշրջման առաջնորդ է։ Ինչի՞ն ենք մենք սպասում։ Երկու երկրների միջև առկա պայմանավորվածությունները հստակ են»,- ասել է նա։









































