Եղերդը շատ օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում, նաև հագեցնում է օգտակար տարրերով ու վիտամիններով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Այն օգնում է լավացնել օրգանմիզմի ընդհանուր տոնուսը, բարձրացնել տրամադրությունը: Եղերդը պարունակում է В, С, Е վիտամիններ, սպիտակուցներ, աղեր, պեկտին:
Եղերդը նաև ցուցված է սրտի և անոթների հիվանդությունների առաջացման հակված մարդկանց, օգնում է այդ հիվանդությունների դեմ պայքարում, վերականգնում է նյարդային համակարգը և պայքարում է դիսբակտերիոզի դեմ:
Եղերդի օգտագործումն օգնում է կայունացնել քաշը, նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխել անեմիայի առաջացումը և խթանել մարդու արյան մեջ էրիթրոցիտների թվի աճը:
Եղերդը ցուցված է նաև դիաբետիկներին. նվազեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ: Եղերդի արմատից ընպելիքն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից, բուժել այրոցը, դերմատիտը, Էկզեման:
Եղերդը հակացուցված է գաստրիտվ, ասթմայով կամ բրոնխիտով հիվանդներին, թութքով կամ երակների լայնացումով, նաև մտավոր անկայուն վճակում գտնվող մարդկանց:








































