Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության պատվիրակությանը: Այս մասին ասվում է ադրբեջանական գերատեսչության ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդը, կողմերը քննարկել են համագործակցության իրավիճակը և հեռանկարները:











































