«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպմանը:
Պոգբան իր առաջին հանդիպումն անցկացրեց «կարմիր սատանաներ»-ի կազմում` Թուրինի «Յուվենտուս»-ից վերադառնալուց հետո:
«Հիանալի հանդիպում էր: Ուրախ եմ թիմի համար: Հուսով եմ` այսպես էլ կշարունակենք: «Յունայթեդ»-ը կշարունակի հզորանալ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես լավ եմ զգում»,- BBC-ն մեջբերում է Պոգբայի խոսքերը:






































