Ճապոնիայում բացվել է թեմատիկ խաղային այգի՝ նվիրված հայտնի ֆինն գրող Տուվե Յանսոնին, հայտնում է ITAR-TASS-ը:
Խաղային սարքավորումը մանկական խաղահրապարակի համար ներկայացրել է ֆիննական արտադրող «Պուխա Գրուպը»։
Այգու տարածքում տեղադրել են մանկական կոնստրուկցիաներ՝ մումի-տրոլների մասին հեքիաթների հերոսների տեսքով, որոնք շատ հայտնի են ճապոնացիների շրջանում:
Ֆիննական Yle հեռուստաընկերության տվյալներով՝ այգու բացմանը ներկա է եղել Ճապոնիայում Ֆինլանդիայի դեսպասն Յուկա Պայրինենը ու Սենդայիի քաղաքապետը:
2011 թ. ճապոնական Սենդայի քաղաքը ավերվել է հզոր երկրաշարժի հետևանքով, որը հաջորդել էր ցունամիին:
Հազարավոր մարդիկ դեռ ապրում են ժամանակավոր կացարաններում, քաղաքում շարունակվում են վերականգնողական աշխատանքները:
Մինչ այդ, քաղաքում գոյություն ուներ միայն մեկ մումի-պարկ, որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում՝ Կայլո կղզում:









































