Monday, 06 07 2026
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր

Պատմության մեջ նման ծաղրական հեղաշրջում չէր եղել. 1991-ի օգոստոսյան «պուտչից» անցել է 25 տարի

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հետ «Առաջին լրատվական»-ի զրույցը նվիրված է 1991 թվականի օգոստոսյան այս օրերին ԽՍՀՄ-ում իրականացված հեղաշրջման փորձին:

Ինչպես նկատեց քաղաքագետը՝ օգոստոսի 19-ի վերջակետին հասնելու համար Խորհրդային Միությունը ճգնաժամային լուրջ ուղի էր անցել, որը հետևանք էր երկբևեռ աշխարհակարգում երկու բևեռների՝ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների բավականին երկարատև և հյուծիչ մրցավազքի. «Դրա նպատակն էր ստեղծել այնպիսի տնտեսական-քաղաքական պայմաններ, որի արդյունքում չարիքի կայսրություն և դեմոկրատիայի համար լուրջ վտանգ համարվող Խորհրդային Միությունը կանգնի փլուզման և կրախի առջև»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ քաղաքականությունը սկսել էր վարվել դեռևս 1960-ականներից. «Եվ ահա Գորբաչովը ձեռնամուխ եղավ վերակառուցման կամ «պերեստռոյկա»-ի քաղաքականությանը, որը քաղաքական ոլորտում ենթադրում էր բազմակարծություն և դեմոկրատիա, տնտեսական ոլորտում՝ շուկայական մեխանիզմների ներդրում:

Սակայն այս իրավիճակի հակասականությունն այն էր, որ հնարավոր չէր դեմոկրատիայի զարգացում միակուսակցական երկրում և վարչահրամայական կառավարման պայմաններում անցում դեպի շուկայական տնտեսություն: Եվ արդեն 80-ականների վերջին պարզ էր, որ Խորհրդային Միությունը տանուլ է տվել սառը պատերազմում»:

Քաղաքագետը հիշեցրեց 1989թ. Գորբաչովի և Բուշ ավագի Մալթայի հանդիպումը, որի արդյունքում Խորհրդային Միությունը զորքերը դուրս բերեց Աֆղանստանից, ինչպես նաև Արևելաեվրոպական երկրներից՝ նրանց հնարավորություն տալով որոշել սեփական ճակատագիրը, իսկ «ամենադավաճանական» քայլը Խորհրդային Միության 15 հանրապետություններին անկախություն տալու պայմանավորվածությունն էր:

Կարծիքները բազմազան են՝ արդյո՞ք սա իսկապես հեղաշրջում էր, թե՞ հեղաշրջման ֆարս. մինչև այսօր պահպանվում են շատ հարցականներ, որոնք իրենց պատասխանը կստանան հավանաբար 100 տարի հետո: «Սակայն նման ծաղրական հեղաշրջում պատմության մեջ թերևս չէր եղել»,- նկատեց պարոն Քեռյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այդ սցենարը և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ սա իրականում վերնախավում կազմակերպված ֆարս էր՝ հեղինակազրկելու և մեկուսացնելու համար Խորհրդային Միության կազմաքանդմանը ընդդիմացողներին. «Սա հավանաբար Գորբաչով-Ելցին տանդեմի կողմից ծուղակ էր Խորհրդային Միության պահպանման կողմնակիցներին ներքաշելու այդ կեղծ հեղաշրջման մեջ: Եվ այդ ֆիասկոյից հետո հնարավոր չէր կասեցնել Խորհրդային Միության փլուզման գործընթացը»:

Օգոստոսի 19-ը կարելի է գնահատել նախ որպես պրիմիտիվ հեղաշրջման ծաղր և միաժամանակ՝ 20-րդ դարի վերջի ամենախոշոր աշխարհաքաղաքական փոփոխություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում