Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ տեխնիկապես անհնար է հոկտեմբերից մեղմացնել վիզային ռեժիմը Թուրքիայի հետ:
Գերմանիայի կառավարությունն այդպես է պատասխանել Ձախեր կուսակցության խորհրդարանական հարցապնդմանը: Թուրքիայի իշխանությունները չեն կատարել դրա համար անհրաժեշտ պահանջները:
Ընդգծվում է, որ վիզային ռեժիմի վերացման հարցում ԵՄ-ի կողմից Անկարային ներկայացված պահանջներից մեկը առնչվում է Թուրքիայի քաղաքացիներին կենսաչափական անձնագրերով ապահովելուն:









































