ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին հայտնել է, որ անձնական էլեկտրոնային փոստը կիրառելու հարցում իրեն խորհուրդ է տվել նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը։ Այս մասին հայտնում էThe New York Times-ը։
Հիլարի Քլինթոնը 2009-2013թթ. պետքարտուղար եղած ժամանակ գաղտնի ծառայողական նամակագրություն է իրականացրել անձնական էլեկտրոնային փոստով։ Փորձագետների կարծիքով՝ դա թույլ է տվել նրան թաքցնել նամակագրությունը պետական ստուգումներից, ինչն արգելված է պաշտոնյաներին։









































