Մեծ Բրիտանիայում՝ Քեմբրիջում, դեռևս մի քանի տարի առաջ Միսթեր Ասբո անունով կարապը հարձակվել էր մարդկանց վրա, որոնք եկել էին հանգստանալու Քեմ գետի ափին կամ նավակ վարելու: Ագրեսիվ կարապին հեռու են տանում հանգստացողներից, սակայն այժմ էլ Միսթեր Ասբոի որդին՝ Էսբոյը, հանգիստ չի թողնում հանգստացողներին և թույլ չի տալիս տեղի բնակիչներին մոտենալ գետին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Էսբոյը ժառանգել է հոր բնավորությունը և արդեն հասցրել է ագրեսիա դրսևորել: Թռչունը մոտենում է հանգստացողներին և հարվածում նրանց ձեռքերին և ոտքերին:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում որևէ միջոց ձեռնարկել Էսբոյի և նրա եղբայրների դեմ:










































