NASA-ի աշխատակիցները համաշխարհային հանրության դատին են ներկայացրել նախագիծ՝ ներկայացնելով, թե ինչ տեսք կունենա Երկիրը 100 տարի անց: Այն կազմվել է գլոբալ տաքացման մասին գիտնականների տրամադրության տակ գտնվող տվյալների հիման վրա՝ հայտնում է gogetnews.info-ն:
NASA-ի մասնագետները հաստատել են, որ նախաինդուստրիալ ջերմաստիճանի նորմայից շեղումն ազդում է գործընթացի վրա՝ այն դարձնելով անդառնալի, ինչն ակնհայտ կդառնա արդեն մինչև 2030թ.:
Երկրի վրա փոփոխությունները առաջիկա 100 տարում վերաբերում են ոչ միայն ջերմաստիճանի փոփոխությանը: Հնարավոր են կտրուկ սառեցումներ այն շրջաններում, որտեղ կարող էր ամբողջ տարին ամառ լինել:
Գիտնականները հատուկ ուշադրություն են դարձնում գլոբալ տաքացման պատճառով սառույցների հալչելուն, ինչը հանգեցնում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի ավելի քան 1 մետրով բարձրացման: Այդպիսի իրավիճակը կհանգեցնի աղետների, ինչն էլ կհեղեղի փոքր կղզիները, նաև Ֆիջիի, Սեյշելյան և Մալդիվյան:
Անօթևան կմնա ավելի քան 4 մլն մարդ: Գիտնականներին մտահոգում են ածխածնի երկօքսիդի ցուցանիշները մթնոլորտի շերտերում, որոնք պայմանավորված են մարդու կողմից օդի աղտոտվածությամբ, ինչը նույնպես հանգեցնում է գլոբալ տաքացման:
Ավելի տաքանում է նաև Համաշխարհային օվկիանոսը, իսկ մինչև 2100 թվականը համաշխարհային ջրի պաշարները կկրճատվեն 40 տոկոսով:









































