Monday, 29 06 2026
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր

Ինչու է ՀՀԿ-ն որոշել չսատարել Մասիսի գործող ՀՀԿ-ական քաղաքապետին. պարզաբանում է քաղաքապետը

Սեպտեմբերի 18-ին Մասիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես հայտնի է, երկու թեկնածու է առաջադրվել։ ՀՀԿ-ն առաջադրել է «Թույների Մհերի»՝ Մհեր Համբարձումյանի որդու՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, որի մրցակիցն է ԲՀԿ-ական ինքնաառաջադրված Կարապետ Օհանյանը, որը երկար տարիներ Մասիսում փոխքաղաքապետ է եղել։

Նշենք, որ Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը նույնպես ՀՀԿ-ական է և Մասիսում պաշտոնավարել է ընդամենը մեկ շրջան։ Թե ինչու է ՀՀԿ-ն որոշել առաջադրել ու սատարել Դավիթ Համբարձումյանին և ոչ թե իրեն, փորձեցինք պարզել հենց Հակոբյանից։

– Գիտեք, առաջադրումների ժամկետը դեռ չի ավարտվել։ Ինչո՞ւ եք մտածում, որ չեմ առաջադրվելու։

– Այսինքն՝ հնարավոր է ինքնաառաջադրվե՞ք, որովհետև ՀՀԿ-ն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին։

– Ոչ, ոչ թե ինքնաառաջադրվեմ, այլ կուսակցության հետ վերջնական կզրուցեմ, նոր։ Ես կուսակցական եմ, կուսակցական որոշումները չեմ խախտել և չեմ էլ խախտելու։ Հնարավոր է և չառաջադրվեմ, իսկ հնարավոր է՝ կուսակցությունը որոշի երկու թեկնածու առաջադրել։

Իսկ այդ դեպքում մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում երկու ՀՀԿ-ականի միջև։ Ձեզանից ո՞ր մեկին է սատարելու ՀՀԿ-ն։

– Այ դա արդեն ժողովուրդն է որոշելու և կուսակցությունը։ Բայց ասեմ, որ ներկա պահին առաջադրվածները ինձանից վատ թեկնածուներ չեն։ Այսինքն՝ եթե ես կիսատ գործեր էլ թողել եմ, մարդիկ կգան և կշարունակեն։ Բայց փառք Աստծո, այս չորս տարիներին քաղաքի վիճակը ահագին բարելավվել է, և ով էլ գա, պետք է շարունակի այդ աշխատանքը։

Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց առաջադրել հենց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։ Մանավանդ որ մամուլը գրում է, որ նա անգամ Մասիս քաղաքի բնակիչ չէ, Մասիս քաղաքի գրանցում չունի։

– Ես մեծացել եմ, մեծ մարդ եմ։ Ի՞նչ վատ է, թող երիտասարդները գան, իրենք աշխատեն։ Ի վերջո, մենք պետք է համակերպվենք, որ պետք է երիտասարդներին տեղ տանք։ Մեր մեծերի վատը դա է, որ մեր երիտասարդներին տեղ չենք տալիս։

Բայց Դավիթ Համբարձումյանը կառավարման փորձ չունի, միայն հայտնի հայրիկ և ազդեցիկ հովանավորներ ունենալը բավարա՞ր է քաղաքապետ աշխատելու համար։

– Մասիսի շրջանն այնքան փոքր է, որ բոլորն էլ բոլոր խնդիրներին ծանոթ են։ Իսկ փորձի հետ կապված՝ ասեմ, որ մարդ երբ ծնվում է, փորձը հետը չի ծնվում։ Փորձ ձեռք են բերում աշխատանքի տարիներին։ Եթե մարդը կիրթ է, փորձը շատ արագ է ձեռք բերում։ Նա շատ ինքնուրույն անձնավորություն է։ Ինքն իր երիտասարդ տարիքի համեմատ  շատ կայացած և ինքնուրույն անձնավորություն է։ Իսկ այդ գրանցման և այլնի մասով կարող եմ ասել, որ մեծամասամբ զրպարտություն է։

Այս ֆոնին ինչպե՞ս եք գնահատում մյուս թեկնածուի՝ Կարապետ Օհանյանի շանսերը։

– Նա էլ ինձ պես տարիքն առած թեկնածու է։ Որպես մարդ՝ վատ մարդ չէ։ չորս տարի փոխքաղաքապետ է աշխատել և ոչ մի վատ բան չկա, որ առաջադրվել է և ուզում է լավ բան անել քաղաքի համար։ Միանշանակ ասում եմ, որ Մասիսում շատ լավ ընտրություններ են սպասվում, առանց միջադեպի ու խախտումների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում