Անդրադառնալով կառավարության նիստում ընդունված որոշմանը, որով բրոքերի ծառայությունից օգտվելը պարտադիր չի դառնում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց. «Մաքսատներում բրոքերի ծառայության համար որպես կանոն կատարվում է 10-ից 15 հազար դրամի վճար, իսկ եթե փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, ապա ստիպված են լինում մարդիկ մի քանի անգամ ավելի վճարել»:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու կառավարությունն առաջարկություն էին կատարել, որպեսզի փոփոխություններ կատարվեն «Մաքսային կարգավորումների մասին ՀՀ օրենքում»՝ ելնելով նաեւ ԵՏՄ-ի տված հնարավորություններից: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ պատգամավորի առաջարկը վերաբերվում էր միայն արտահանմանը, սակայն կառավարությունն առաջարկել է հարցը լուծել նաև ներմուծման դեպքում:
Ա. Մինասյանը հույս հայտնեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանում ամենայն հավանականությամբ այս օրենքը կընդունվի և ուժի մեջ կմտնի ընդունումից 10-րդ օրը հետո:
Մանրամասները՝ տեսանյութում:







































