Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազըղի ոստիկանատունը ենթարկվել է ռմբային հարձակման: Պայթյունի ձայնը լսվել է 5 կիլոմետր հեռավորությունից:
Հաղորդվում է որ ահաբեկիչները հեռակառավարմամբ պայթեցրել են քառահարկ ոստիկանատան մոտ կայանած ավտոմեքենա, որում եղել է մեծ թվով պայթուցիկ:
Պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանատան ճակատային մասը: Բացի այդ, զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Վիրավորներին տեղափոխել են Էլյազըղի ու Մալաթիայի հիվանդանոցներ:









































