Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 70 մարդ: Այդ մասին հայտնում է Dogan-ը:
Դեպքը դեղի է ունեցել Վան քաղաքում: Անհայտ անձինք իրականացրել են ավտոմեքենայի հեռակառավարվող պայթյուն ոստիկանական բաժանմունքի մոտ: Արդյունքում զոհվել է 3 քաղաքացիական անձ, տուժել են 2 ոստիկան և 38 խաղաղ բնակիչ:
Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործներին, սկսվել է հետաքննություն: Ահաբեկչության մեջ կասկածվում են ՔԱԿ-ի զինյալները:











































