ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժի ինքնաթիռները «կարող են և պետք է» գործեն ավելի լավ` ամերիկյան ռազմանավերին մոտենալիս, հայտնում է RIA Novosti-ն:
«Պրոֆեսիոնալ ռազմական օդաչուները մանևրներ չեն անում հետախույզ-ինքնաթիռների մոտ: Նրանք ցածր բարձրությամբ չեն թռչում միջազգային ջրերում գտնվող նավերի վրայով»,- ասել է նա:
Լի Ջեյմսը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը պետք է նմանատիպ մանևրներ կատարի շատ ավելի լավ:





































