Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը սկսել է հավաքել կամավորներ` նոյեմբերի 8-ին երկրի ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Այդ միջոցառումները կոչված են թույլ չտալու քվեարկության արդյունքի կեղծարարություններ, հայտնել է շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Միլերը:
«Նրանք (դիտորդները) կօգնեն ընտրություններում ապահովելու օրինական ընտրողների իրավունքը: Մենք հանդես ենք գալիս բաց, արդար և բարեխիղճ ընտրությունների կողմից»,- հայտնել է նա` պատասխանելով Los Angeles Times պարբերականի հարցին:
Թրամփը բացահայտ հայտարարել է նոյեմբերի ընտրություններում մասսայական կեղծարարությունների վտանգի մասին: Միլիարդատերը նախընտրական քարոզարշավի կայքում կոչ է արել իր կողմնակիցներին իրեն օգնել թույլ չտալ կեղծիքներ:








































