Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը պատմել է, որ ներողություն է խնդրել իր գործընկերներից ռասիստական վիրավորանքների համար, ինչը նրան հարկ է եղել արտասանել իր հերոսի՝ սափրագլխի անունից, հայտնում է The Telegraph-ը:
«Այն բանից հետո, երբ ես ստիպված էի ասել այդպիսի արտահայտություններ, մոտեցա դերասաններին և ներողություն խնդրեցի. «Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ այդ ամենը իրական չէ, սակայն միևնույն է, ես զգում եմ, որ պետք է ներողություն խնդրեմ»,- ասել է Ռեդքլիֆը:
«Բացարձակ իշխանություն» ֆիլմում, որը ռուսական կինովարձույթ դուրս կգա սեպտեմբերի 29-ին, դերասանը խաղացել է հատուկ ծառայությունների գործակալի դերը, ով թափանցել է նեոնացիստական խմբավորման մեջ:
Ռեդքլիֆը այդ դերի մասին արտահայտվել է որպես ծանր փորձության: «Մեզ հարկ է եղել նկարահանել այդ աջ արմատականների հավաքները, հագնել «Սպիտակ իշխանություն» գրառումով վերնաշապիկներ և նման բաներ: Դա եղել է տարօրինակ և սարսափելի»,- ասել է դերասանը:









































