Ավտոմեքենաների մասին Top Gear հաղորդման նախկին հաղորդավարներ Ջերեմի Քլաքսոնը, Ռիչարդ Համոնդը և Ջեյմս Մեյը ավտոմեքենաների մասին իրենց նոր Drivetribe սոցցանց են ներգրավել 5.5 միլիոն դոլար, գրում է Financial Times-ը:
«Մեր թիմը թվային տարածությունում նշում է ավտոմոբիլային թեմայով նախագծերի հսկայական չիրացված պոտենցիալ, միայն Facebook-ում հաշվվում է նվազագույնը 400 միլիոն ավտոսիրող»,- հայտարարել է Drivetribe-ի ղեկավար Էռնեստո Շմիտը:
Նշվում է, որ սոցցանցը իր աշխատանքը կսկսի 2016 թվականի նոյեմբերին:








































