«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան ուրախ է, որ Պոլ Պոգբան ակումբ է վերադարձել: Այդ մասին հայտնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
«Պոգբան զգում է, որ «Յունայթեդ»-ն իր տունն է: Բոլորս ուրախ ենք նրան դարձյալ տեսնել ակումբում: Պոգբան հանդիպել է հին ընկերներին: Նա, կարծես, երբեք չի հեռացել «Յունայթեդ»-ից: Պոգբան, իսկապես, յուրօրինակ ֆուտբոլիստ է:
Հիանալի է, երբ թիմում համագործակցում են երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստները»,- ասել Է Դե Խեան:









































