Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր՝ հուլիսի 12-ին, մեկօրյա այցով ժամանում է Անկարա: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Սալեհին կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:









































