ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին համաձայնել է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
Տեղեկությունների համաձայն` Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ համաձայնության է եկել 4-ամյա պայմանագրի հարցում:
Առաջիկա օրերին տրանսֆերային գործարքը կիրականացվի, եթե ակումբներին հաջողվի համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի հարցում:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 48 խաղի, 5 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում կատարել:









































