Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է հաջորդ շաբաթ մեկնել Թեհրան:
Այցի նպատակը Սիրիայում զինյալների դեմ պայքարի համար Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի ստեղծման հարցի քննարկումն է: Էրդողանն առավել վաղ հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նրանք հատկապես քննարկել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ուղիները: Որոշակի տեղեկություններով՝ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ կարճատև ժամանակ գտնվել է Իրանում, և նրա առաջիկա այցը կարող է շատ կարևոր խթան դառնալ Անկարայի ու Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորման համար:








































