Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Թեքիրդաղ նահանգի Չորլու շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել:
Ինքնաթիռը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է Ահիմեհմեթ գյուղի մոտ: Միջադեպից հետո դեպքի վայր են շտապել հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաները:
Դեպքի հետևանքով զոհվել է երկու մարդ:











































