Վերջերս Քիմ Քարդաշյանն ասել է, որ իր աղջիկը՝ Նորթ Ուեսթը, շատ է սիրում իր իրերը, իսկ Քիմի հրապարակած նոր լուսանկարի շնորհիվ կարելի է դրանում համոզվել՝ գրում է newsyou.info-ն: Զվարճալի լուսանկարում Նորթը մայրիկի երկարաճիտ կոշիկներով է:

«Չէի կարծում, որ դա այսքան շուտ կլինի… Աղջիկս արդեն ինձնից կոշիկ է վերցնում: Համենայնդեպս, նա լավ ճաշակ ունի»,- լուսանկարը մեկնաբանել է Քիմը:







































