Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է վերջին օրերին Ադրբեջանում ReAl («Հանրապետական այլընտրանք») շարժման երեք ակտիվիստների կալանավորումը:
Խոսքը Նատիգ Ջաֆարլիի, Էլշան Գասիմովի ու Թողրուլ Իսմայիլովայի մասին է: Amnesty International-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն այդ անձանց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները և անհապաղ ու անխոս ազատ արձակեն նրանց:
«Երեք քաղաքական ակտիվիստների վերջին կալանավորումները իշխանական մարմինների հետևողական կոշտ դիրքորոշման ցուցիչն են հիմնարար ազատությունների հանդեպ»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:








































