Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է կրկին դառնալ Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր է կրկին վարձակալել 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպանին, ով նախորդ ողջ մրցաշրջանն անցկացրել է «Յուվենտուս»-ի կազմում:
Առաջիկա օրերի ընթացքում «Յուվենտուս»-ը 3-4 միլիոն եվրո կառաջարկի «Չելսի»-ին Կուադրադոյի վարձակալության համար:
Նշվում է, որ ինքը՝ Կուադրադոն ևս դեմ չէ «Յուվենտուս» վերադառնալուն:






































