Չինաստանում կառուցված աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը այցելուների համար կբացվի օգոստոսի 20-ին: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վերջին տվյալներով՝ կամրջի երկարությունը կազմում է 430 մ, լայնությունը՝ 6 մ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կամրջի երկարությունը 393 մ է: Կամուրջը գտնվում է գետնից 300 մ բարձրության վրա: Այն կարող է պահել միաժամանակ 800 այցելուի:
Վերահսկող ընկերությունը հայտարարել է, որ կամրջի այցելուների առավելագույն թիվը կսահմանափակվի օրական 8 000-ով: Կամրջով զբոսնել ցանկացողները պետք է այցը մեկ օր առաջ գրանցեն:









































