ԱՄՆ-ն անտեղի է համարում Սիրիայի և Իրանի` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդին անդամակցելու հայցերը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոզմարի Դիկարլոն:
«Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու այս երկրների փորձերը ծայրահեղ անտեղի են` հաշվի առնելով խորհրդի գործող մանդատը` դրանց տարածքում մարդու իրավունքների ոտնահարման հետաքննության վերաբերյալ»,- հայտարարել է նա:
Սիրիան և Իրանը փորձում են անդամակցել խորհրդի, այսպես կոչված, «Ասիայի երկրների խմբին», որի կազմում կա 47 պետություն: Նրանք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների մեծամասնությամբ` գաղտնի ուղիղ քվեարկության միջոցով:









































