Healthinfo.ua-ն ներկայացնում է խորհուրդներ, որոնք չեն ապահովում լիարժեք պաշտպանություն, սակայն նկատելիորեն նվազեցնում են դրանց զոհը դառնալու ռիսկը:
1. Հանգստություն պահպանեք: Բոռի կամ ձիաճանճի հայտնվելու դեպքում կտրուկ շարժումները միայն կավելացնեն նրանց ագրեսիան:
2. Հագեք բաց գույների հագուստ: Վառ գույները գրավում են միջատներին:
3. Հրաժարվեք բուրումնավետ նյութերից: Դրանք գրավում են արյուն ծծող միջատներին:
4. Ոտաբոբիկ մի շրջեք: Այդպիսով դուք կարող եք ոտքը դնել միջատի վրա, որը անպայման կխայթի:
5. Ըմպելիքները խմեք ձողիկով: Բոռերը սիրում են նստել քաղցր ըմպելիքների բաժակներին: Խուսափեք նրանց կուլ տալուց, դա շատ թանկ կնստի:
6. Ուշադիր եղեք բաց օդում ուտելու ժամանակ: Ուշադիր ստուգեք այն, ինչ ուտում եք:
7. Հեռու մնացեք աղբարկղերից: Դրանք գրավում են բոռերին: Իսկ տան աղբը հաճախակի դուրս տարեք:
8. Միջատների խայթոցների դեմ կատարեք ներարկումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ալերգիկներին խորհուրդ է տալիս հատուկ իմունոթերապիա:









































