Մոսկվայի պատրիարքարանի քահանա Վսեվոլոդ Չապլինը Echo of Moscow ռադիոկայանի ուղիղ եթերում կոչ է արել մասսայաբար սպանել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն ռուսական ներկա իշխանությունների քաղաքականությանը: «Սպանել կարելի է և հարկավոր է: Ինչ վատ բան կա նրանում, որ վերացնեն որոշ քանակությամբ ներքին թշնամիների»,- հայտարարել է քահանան ստուդիայում:
Ռադիոհաղորդավարների այն նկատողությանը, որ դա մարդկանց սպանություն է և հակասում է քրիստոնեության սկզբունքներին, Չապլինը հայտարարել է, որ «Աստված լիազորել է սպանությունը, դա նորմալ է», իսկ ՌԴ-ում գոյություն ունեցող մահապատժի արգելքի առիթով ափսոսանք է հայտնել:
«Հավանաբար դա եղել է անժամանակ որոշում»,- հայտարարել է քահանան: Նրա խոսքերով՝ մարդկանց մասսայաբար սպանել հարկավոր է «մյուսներին խրատելու համար»:
«Մարդկանց մասսայական սպանությունը, ովքեր դրան արժանի են, դա նորմալ է, հասարակությանը խրատելու համար»,- ասել է քահանան:





































