Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ քիչ առաջ Գարիկ Գալստյանը տեղեկացրեց, որ անցյալ գիշեր ժամը 4.00-ի կողմը, անծանոթ տղաներ եկել կանգնել են իր պատուհանի տակ և հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Գարիկ Գալստյանին դուրս են կանչել խոսելու: Նրանք Գարիկին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում Սասնա Ծռերին: Գարիկը պատասխանել է, որ նրանք հերոսներ են: Այդ պահին անծանոթները սկսել են նրան ծեծի ենթարկել, և փորձել են դանակահարել: Սակայն, Գարիկը ձեռքով խոչնդոտել է և դրանից վնասվել է նրա ձեռքը: Գարիկը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը:
Փաստորեն, բռնությունները «Սասնա Ծռերի» համակիրների հանդեպ շարունակվում են թաղային խուժանի ձեռքով: Լրատվականներին և իրավապաշտպաններին խնդրում ենք անհապաղ զբաղվել այս գործով, քանի որ այն կարող է շարունակական բնույթ կրել «Սասնա Ծռերի» համակիրների նկատմամբ»:








































