«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայում մեկնարկի մասին:
«Հիանալի է, անչափ հիանալի է: Ինձ կենդանի եմ զգում: Միշտ փորձում եմ գոլային պահեր ստեղծել, օգնել խաղընկերներիս:
Էական չէ, թե ով է գոլ խփում: Կարևոր է մեկնարկել հաղթանակով»,- Daily Mail-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:







































