The Business Insider պարբերականը վիրտուալ էքսկուրսիա է կազմակերպել հայտնի ֆուտուրիստական Պալատ-պղպջակում, որը գտնվում է Կաննում և այսօր համարվում է աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունը: Այդ կառույցի արժեքը 445 միլիոն դոլար է, հայտնում է Christie’s International Real Estate-ը:
Տունը տպավորում է պղպջակների կուտակում հիշեցնող անսովոր դիզայնով: Սակայն տան ներքին ձևավորումը նույնպես բավականին անսովոր է:
Առանձնատունը ունի 10 ննջասենյակ, գնդաձև հյուրասենյակ, լողավազան և ջրամբար: Այն իր անսովոր տեսքի և մեծ չափերի շնորհիվ ավելի շատ հիշեցնում է մինի-գյուղ, քան առանձնատուն:

















































