Monday, 15 06 2026
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել

Ընտրողին վիրավորած Վիրաբյանը ձերբակալվել է պետական միջոցների յուրացման կասկածանքով

Ինանսների նախարարությունը ուսումնասիրություններ է անցկացրել Արարատի մարզում ու չարաշահումներ հայտնաբերել, ինչի հիման վրա էլ Վիրաբյանը ձերբակալվել է: Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ։ Խոսքը վերաբերում է գյուղատնտեսներին մատչելի գներով վառելանյութի հատկացման պետական ծրագրին:

Հանրապետական Վիրաբյանի անունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էր ավելի վաղ՝ ընտրություններին նա Արտաշատում տեղակայված 17/4 ընտրատեղամասի տեղամասային հանձնաժողովի նախագահն էր և ընտրատեղամասում վեճի էր բռնվել ընտրողներից մեկի ու դիտորդի հետ, նրանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրել։ Վերջիններս Վիրաբյանին դատի էին տվել, բայց առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքը վերջերս մերժվեց։ Այդ թոհուբոհի մեջ էլ նա մայիսի 24-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Մարզպետ Բարսեղյանը ընտրություններից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ շատ լուրջ խոսակցություն է ունեցել Վիրաբյանի հետ: Վիրաբյանն այն ժամանակ աշխատանքից ազատվելու մտադրություն չէր հայտնել:

Արարատի փոխմարզպետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարլեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իրենք չգիտեն, թե ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը մարզի որ գյուղերում է չարաշահումներ հայտնաբերել։ Փոխմարզպետը հավելել է, որ տասներկու տարվա իրենց գործընկերը բարեխիղճ աշխատող էր։

Հիշեցնենք՝ վառելանյութի բաշխման շրջանում մամուլում մեծ աղմուկ հանեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյան գյուղում կատարված հատկացումները։ Նրա հարազատներին էր հատկացվել 48 հազար լիտր վառելանյութ։ Կառավարության կողմից հատկացված վառելանյութի մեկ լիտրը վաճառվել է 350 դրամով, ինչը ավելի քան 100 դրամով ցածր է շուկայական գներից։ Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ իրենց գյուղում ֆինանսների նախարարությունը ստուգումներ չի իրականացրել, ու իրականում այդ հարցում որևէ չարաշահում չկա։ Նա նշել է, որ վառելանյութը հատկացվել է այնքան, որքան պահանջել են գյուղացիները։

Համեմատության համար նշենք, որ նույն մարզի Դվին գյուղում տասը տոննա վառելանյութ են հատկացրել շուրջ 27 տնտեսության։ Դվինի գյուղապետարանում  ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել և որևէ չարաշահում չի իրականացրել, ասում են գյուղապետարանում։

Վիրաբյանի տան դուռը փակ էր, և ոչ ոք չպատասխանեց մեր զանգերին։ Նրա ավտոմեքենան կայանած էր բակում։ Հարևաններն ասացին, որ լսել են դեպքի մասին, բայց որևէ հստակ տեղեկություն չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում