Թայվանի իշխանությունները հրահանգել են տարհանել 2.3 հազար զբոսաշրջիկների՝ կապված մոտեցող «Սոուլիկ» հզոր թայֆունի հետ: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հիմնականում տարհանվել են Թայվանից հարավ-արևելք ընկած Կանաչ կղզու զբոսաշրջիկները:
Թայվանի Կենտրոնական օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ ներկայում թայֆունը գտնվում է կղզուց 960 կմ արևելք, արագությունը կազմում է 227 կմ/ժամ:
Թայֆունը 22 կմ/ժամ արագությամբ շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ինչպես սպասվում է՝ «Սոուլիկ»-ը կղզու հյուսիսային մասին կհարվածի ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը: Օդերևութաբանները նախազգուշացնում են տեղատարափ անձրևների մասին:









































