Greenpeace շարժման 6 ակտիվիստներ նվաճել են Լոնդոնի Shard երկնաքերը, որն ամենաբարձրն է Եվրոպայում: Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ հուլիսի 11-ի վաղ առավոտյան շարժման ակտիվիստները մագլցել են 72-հարկանի շենքը, որի բարձրությունը կազմում է 309 մետր:
Ներկայում իրավապահները դեպքի վայրում են և վերահսկում են բողոքի ակցիան:
Greenpeace-ի բրիտանական բաժանմունքում հայտնել են, որ շարժման մասնակիցները փորձում են բարձրանալ Եվրոպայի ամենաբարձր երկնաքերի գագաթը: Այդ կերպ նրանք իրենց բողոքն են հայտնում են Արկտիկայում հորատումների դեմ:









































