Իրադարձություններում, որոնք տեղի են ունենում Եգիպտոսում և ամբողջ Մերձավոր Արևելքում, Թուրքիան աջակցում է ժողովրդի դիրքորոշմանը, այլ ոչ թե առանձին ուժերի: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Արտգործնախարարի խոսքերով՝ Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսին ընտրվել է ժողովրդավարական ուղով և նրան իշխանությունից հեռացնելն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ժողովրդի կամքի նկատմամբ:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան իր հերթին պատրաստ է Եգիպտոսին տրամադրել ցանկացած օգնություն՝ երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար: