Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդարացված է համարում աղբյուրների վերահսկողությունը հատուկ ծառայությունների կողմից և կոչ է անում չհամեմատել արևմտյան երկրների հետախուզությունը արևելագերմանական «Շտազի»-ի հետ:
Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ Մերկելն առաջին անգամ անդրադարձել է լրտեսումների խնդրին՝ ասելով, թե ինքն անձամբ մամուլից է իմացել լրտեսության ծավալների մասին, որը վարում են ամերիկյան հատուկ ծառայությունները: Նա նշել է, որ ամեն դեպքում դեռևս պետք է պարզել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
Մերկելը կարծում է, որ ահաբեկչական սպառնալիքի դեմ արդյունավետ հակազդեցությունը անհնարին կլինի առանց հեռահաղորդակցական միջոցների վերահսկողության:
«Ժողովրդավարական երկրներում հատուկ ծառայությունների աշխատանքը միշտ էլ անհրաժեշտ է եղել՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, և այդպիսին կլինի նաև հետագայում: Առանց հետախուզական ծառայությունների երկիրը շատ խոցելի է: Ինձ համար ԳԴՀ-ի պետական անվտանգության նախարարության («Շտազի») և ժողովրդավարական երկրներում հետախուզական աշխատանքների միջև զուգահեռներ տանելը բացարձակապես անհնարին է»,- ասել է Մերկելը:








































