Monday, 15 06 2026
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Քրջի բազարը» տեղափոխել են. մարդիկ բողոքում են (տեսանյութ)

Մոտ մեկ ամիս առաջ Հանրապետական մարզադաշտի առջև շաբաթ և կիրակի օրերին գործող «Քրջի բազարում» հագուստ և բազմազան հին իրեր վաճառող մարդկանց հեռացրել են տարածքից՝ նրանց տրամադրելով Վերնիսաժի հարակից տարածքը՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց: Այն մարդիկ, ովքեր մետաղյա իրեր են վաճառում, կկանգնեն Վերնիսաժում:

«Քրջի բազարում» իրեր վաճառողներն այսօր հավաքվել և պահանջում էին հաստատել իրենց տեղը և թողնել, որպեսզի աշխատեն իրենց հին տեղում: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ ի սկզբանե իրենց հատկացված տեղից՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի առջևից նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեղափոխել է Հանրապետական մարզադաշտի դիմաց՝ պատճառաբանելով, որ տարածքը հին իրեր վաճառելու համար այնքան էլ հարմար չէ:

Ակցիային ներկա Առևտրի և սպասարկման վարչության ներկայացուցիչը մի քանի րոպե լսեց մարդկանց բողոքը, հետո պատճառաբանեց, որ ժամանակ չունի և հեռացավ:

Ներկա էին նաև «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը և ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, ովքեր զրուցեցին ներկաների հետ, խոստացան, որ հարցն անպայման կբարձրացնեն քաղաքապետի առաջ և կփորձեն օգնել: Անահիտ Բախշյանը կտրուկ դեմ է տվյալ տարածքում «Քրջի բազարը» վերաբացելուն, իսկ Դավիթ Սանասարյանը դրան հավելեց, որ անհրաժեշտ է այդ մարդկանց տաղավարներով տարածք տալ, որպեսզի անկախ եղանակային պայմաններից՝ կարողանան վաճառել իրենց ապրանքը:

Նշենք, որ Հանրապետական մարզադաշտի դիմաց իրենց ապրանքը վաճառելու համար մարդիկ տեղի վարձ չէին մուծում, իսկ հիմա 1 ք/մ-ի համար վճարելու են 200 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում