Ամերիկյան «Մարտիկը» (The Fighter) ֆիլմի ստեղծողները գնել են բոստոնյան ահաբեկչության մասին գրքի էկրանավորման իրավունքը, որը պետք է թողարկվի 2014թ.: Այս մասին հաղորդում է Deadline.com պորտալը:
«Ուժեղ Բոստոն» (Boston Strong) գիրքը ամերիկացի հայտնի գրող Քեյսի Շերմանը պատրաստում է Boston Herald տեղի հրատարակչության լրագրող Դեյվ Ուեջի հետ: Այն պետք է հրատարակի University Press of New England հրատարակչությունը:
Deadline.com-ի տեղեկություններով՝ գրքի էկրանավորման իրավունքը արդեն ստացել են «Մարտիկի» սցենարիստներ Էրիկ Ջոնսոնն ու Փոլ Թոմասը, որոնք մի քանի տարի աշխատում են Շերմանի հետ:
Բոստոնի մարաթոնի ժամանակ 2 պայթյունները տեղի էին ունեցել 2013թ. ապրիլի 15-ին: Պայթյունի հետևանքով զոհվել էր 3 մարդ:










































