Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել` «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի իրավունքները ձեռք բերելու նպատակով: Marca-ի տեղեկությունների համաձայն` իսպանական գրանդը պատրաստ է 46.5 մլն եվրո առաջրկել Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը, որը 30 մլն ֆունտ է առաջարկել նրա տրանսֆերի դիմաց, սակայն «Լիվերպուլ»-ը մերժել է առաջարկը:
Հարկ է նշել, որ «արքայական ակումբ»-ի երկրպագուները գերադասում են թիմում տեսնել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ինչի մասին վկայում է Marca-ի անցկացրած հարցումը:










































