Գյուտարար Սթիվ Հոլինգերը ստեղծել է Squitio ավանումով արտասովոր տեսախցիկի նախատիպ, որը ներկառուցված է սովորական գնդակի մեջ: Հոլինգերն արտոնագրել է իր գաղափարը դեռևս 3 տարի առաջ, սակայն աշխատանքային նախատիպ ստեղծել նրան հաջողվել է միայն հիմա: Այս մասին հայտնում է Engadget-ը:
Սարքի «տեսադաշտն» ընդգրկում է 360 աստիճան: Սարքի համար նախատեսված է ինֆրակարմիր և ջերմային նկարահանման ռեժիմներ: Այդ հատկությունները թույլ են տալիս սարքն օգտագործել նաև մարտական գործողությունների ժամանակ:
Squitio-ն վերջին շրջանում ստեղծած ամենաանհավանական սարքն է: Դեռևս հայտնի չէ, այն զանգվածաբա՞ր կարտադրվի, թե՞ ոչ:









































