Սիրիայի կառավարական զորքերը նոր ավիահարվածներ են հասցրել երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ապստամբների դիրքերին՝ հաղորդում է BBC-ն:
Սիրիայի բանակը «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման օգնությամբ մեկ շաբաթ առաջ է հարձակում սկսել Հոմսում գտնվող ընդդիմադիրների դիրքերի վրա:
Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի մեծ մասն ավերվել է:









































