Քեմբրիջի դքսուհի Քեթրինի քույրը՝ 29-ամյա Փիփա Միդլթոնը, այս տարի կամուսնանա իր զուգընկերոջ՝ 35-ամյա գործարար Նիկո Ջեքսոնի հետ:
Չնայած նրանք միայն 4 ամիս է, ինչ հանդիպում են, Փիփան պատրաստ է ամուսնանալ նրա հետ: Անգլիական արքունիքին մոտ կանգնած աղբյուրներից մեկն ասել է Daily Mail-ին. «Փիփան և Նիկոն պատրաստվում են հայտարարել իրենց նշանադրության մասին: Նրանք դեռևս այդ կապակցությամբ չեն շտապում, քանի որ Փիփայի քույրը պետք է ծննդաբերի: Այնպես որ, ամբողջ ընտանիքի ուշադրությունը դեռևս սևեռված է միայն ժառանգորդի ծննդյան վրա»:
Զույգի ընկերները ևս նշել են, որ Փիփան Նիկոյին մեկ անգամ չէ, որ անվանել է «այն միակը, ում ինքն այնքան երկար ժամանակ փնտրում էր»: Նիկոն ևս հիացած է Փիփայով: Նա մշտապես ասում է, թե որքան «գեղեցիկ զույգ են իրենք»:
Փիփան արդեն ծրագրում է տեղափոխվել Նիկոյի՝ հարավային Քենսինգթոնում գտնվող բնակարանը:









































