Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» N 9737/06 գանգատով 2013 թվականի փետրվարի 19-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարության հուլիսի 10-ի նիստում արդարադատության նախարարությանը 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ կհատկացվի` 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
1949 թ. ծնված և Երևանում բնակվող ՀՀ քաղաքացի Էմիլիյա Մելիքյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) էր դիմել 2006թ. հունվարի 29-ին: Նա պահանջել էր ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (դատարանի մատչելիության իրավունք) և 13-րդ հոդվածների (իրավական պաշտպանության արդյունավետ միջոց), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում:
Գանգատը վերաբերվել է «Պարեն» գիտաարտադրական և նախագծային պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականաշնորհմանը, որի ժամանակ չի ճանաչվել աշխատավորական կոլեկտիվի կողմից ընկերությունը ձեռքբերելու նախապատմության իրավունքը: Դիմումատուն ու աշխատակիցները դիմել են ՀՀ ներպետական ատյաններ, որոնք էլ, համաձայն ՄԻԵԴ 2013թ փետրվարի 19-ի որոշման, իրենց գործունեությամբ խախատել են Մելիքյանիի՝ դատարանի մատչելիության իրավունքը:









































