Օրերս Նոր Արեշի գերեզմանատան մոտ սարսափելի դեպք է տեղի ունեցել:
HayNews.am-ին հայտնի է դարձել, որ մի տղամարդ օրը ցերեկով հարձակվել է մի երիտասարդ կնոջ վրա եւ փորձել սեռական բնույթի գործողություններ կատարել: Կնոջը հաջողվել է պոկվել նրա ճանկերից, ինչից հետո դիմել է տեղի ոստիկանության բաժին: Հաջողվել է տղամարդուն նույն օրը բերման ենթարկել:
Ըստ թաղամասում շրջող լուրերի` մոլագարը 40-ին մոտ տղամարդ է եղել:








































